Search
Close this search box.

Արամ Սիմոնյանը Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում է. նա սրտի հետ կապված խնդիրներ ունի

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հոսպիտալացվել է։ Նա գտնվում է Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ Արամ Սիմոնյանը իրենց մոտ է հոսպիտալացվել մայիսի 29-ի գիշերը՝ կրծքավանդակի շրջանում ցավերով: «Նրա վիճակն այժմ կայուն է: Հնարավոր է սրտի անոթների հետազոտություն՝ կորոնարոգրաֆիա կատարենք, բայց դա պարզ կլինի ավելի ուշ»,-տեղեկացրին բժշկական կենտրոնից՝ հավելելով, որ Արամ Սիմոնյանը մայիսի 30-ին ևս կմնա բուժկենտրոնում:

Նախօրեին ԵՊՀ-ում տեղի էր ունեցել «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության բողոքի ակցիան, որի մասնակիցները պահանջել էին ռեկտորի հրաժարականը, անկախ աուդիտի անցկացում, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի լուծարում, ԵՀՊ ուսանողական խորհրդի ու արհմիության գործունեության ժամանակավոր կասեցում։ Ռեկտորի և նախաձեռնության անդամների հանդիպումը որևէ հանգուցալուծման չէր հանգեցրել։

Այս Բաժնից