Search
Close this search box.

Ի աջակցություն հոսպիտալացված ԵՊՀ ռեկտորի՝ դադարեցնում ենք բողոքի ակցիաները. Դավիթ Պետրոսյան

Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանին մաղթում ենք առողջություն եւ ի աջակցություն դադարեցնում ենք բողոքի ակցիաները: Այս մասին ֆեյսբուքյան  իր էջում գրել է  «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության կազմակերպիչներից  Դավիթ Պետրոսյանը։

«Գիտխորհրդի դահլիճը շարունակում է մնալ ազատագրված ուսանողական տարածք: Տարածքը բաց է քննություններ պարապելու համար: Պատրաստ եւ ուրախ կլինենք հանդիպել նաեւ մեր դասախոսներին»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ երեկ ռեկտորի հրաժարականը պահանջող ուսանողները բուհի գիտխորհրդի դահլիճում հանդիպել էին ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, այնուհետև նստել էին մուտքի մոտ՝ թույլ չտալով Արամ Սիմոնյանին դուրս գալ դահլիճից: Ավելի ուշ ուսանողները շրջափակեցին ռեկտորի աշխատասենյակը:

Դեռ երեկ Արամ Սիմոնյանի զգացողությունը մի փոքր վատացել էր, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա հոսպիտալացվել է:

Այս Բաժնից