Search
Close this search box.

Գագիկ Ծառուկյանի փեսան հրաժարական տվեց

Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը Armlife.am-ի տեղեկություններով հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա հավաքել է համայնքապետերին, դպրոցի տնօրեններին, մարզպետարանի աշխատակզմին, հրաժեշտ է տվել եւ հեռացել մարզպետարանի շենքից:
Նա իր խոսքում նաեւ շնորհակալություն է հայտնել բոլորին համատեղ աշխատանքի համար:
Հիշեցնենք, որ Կարապետ Գուլոյանը մարզպետի պաշտոնը ստանձնել է 2015թ.-ի ապրիլի 2-ին։