Search
Close this search box.

Լեռնագոգ համայնքում սելավատարերի ջրերը լցվում են գյուղի տները և փողոցները

«911» ծառայությանը մայիսի 22-ին, ժամը 04:00-ին տեղեկություն է ստացվել, որ ջրալցվել են Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի Գալշոյան փողոցի թիվ 22 տան հարակից անասնագոմը (սատկել է 2000 ճուտ), այլ անասնագոմեր և 1-ին փողոցի մի շարք տներ. փլուզվել է Խաչատրյան փողոցի թիվ 34 տան պարիսպը (մոտ 25 քմ):

Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ըստ կայքի՝ ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետին, ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տարածքային կառավարման և զարգացման ու գյուղատնտեսության նախարարություննների ներկայացուցիչներին:

Ավելի վաղ ահազանգով Լեռնագոգ մեկնած փրկարարները պարզել էին, որ վնասվել է սելավատարը և ջրալցվում են գյուղի երկու փողոցներն ու մոտակա տները, բակերը և նկուղները:

Ժամը 23:40-ի սահմաններում գյուղապետի տրամադրած հատուկ տեխնիկայի օգնությամբ (տրակտոր) սելավատարի ջրի հոսքը փոխվել էր դեպի ձոր, ինչի հետևանքով սելավատարի ջրի մակարդակը նվազել է:

Մինչ ժամը 03:25-ը փրկարարները Լեռնագոգ գյուղի Գալշոյան փողոցի թիվ 33 տան նկուղից (25 քմ), Խաչատրյան փողոցի թիվ 69 տան բակից (35 քմ) ու ավտոտնակի փոսից (30 քմ) և թիվ 71 տան ավտոտնակի փոսից (30 քմ) իրականացրել էին ջրահեռացման աշխատանքներ: