Search
Close this search box.

«Ժամանակ». Հնարամիտ շաքարի արքան. Սամվել Ալեքսանյանը որոշում է կայացրել

«Ժամանակ» թերթը գրում է» Վերջին օրերին շուկայում շաքարավազի գնի նվազումը լրջորեն անհանգստացրել է շաքարավազի արքա ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:

Նա, որպեսզի թույլ չտա շաքարավազի շուկայում այլ խաղացողների մուտք գործել, որոշում է կայացրել շաքարեղեգի հումք ներկրել եւ այստեղ՝ Ախուրյանում իրեն պատկանող գործարանում շաքարավազ արտադրել:

Մեր տեղեկություններով՝ 40 տոննա շաքարեղեգի հումքը գնված Բրազիլիայից, արդեն ճանապարհին է: Հայաստանում շաքարավազի արտադրությունը եւս կնպաստի գնի անկմանը, սակայն մենաշնորհն ամեն դեպքում՝ կմնա իրեն, քանի որ Հայաստանում շաքարավազի արտադրության պարագայում այլեւս նպատակահարմար չի լինի այլ անձանց կողմից երրորդ երկրից շաքարավազ ներկրել»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում