Search
Close this search box.

Կոտայքի մարզի Փյունիկ համայնքի դպրոցը հունիսի մեկից փակելու կառավարության որոշումը կկասեցվի

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր զրուցել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դպրոցների փակման հարցի վերաբերյալ: Նախարարության նոր ղեկավարության ընդհանուր դիրքորոշումն է, որ դպրոցներ փակելով հնարավոր չէ հասնել հաջողությունների կրթական ոլորտում: Ուստի, հաջորդ շաբաթ դիմելու եմ կառավարությանը Կոտայքի մարզի Փյունիկ համայնքի դպրոցը հունիսի մեկից փակելու կառավարության որոշումը կասեցնելու համար: