Search
Close this search box.

Մյասնիկյան պողոտայում տաքսի ծառայությանը պատկանող «Լոգան»-ը շրջվել է

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 15-ին՝ ժամը 00:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի թիվ 41 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ շրջվել է «Մալինա» տաքսի ծառայությանը պատկանող «Renault Logan» մակնիշի (վարորդը՝ Ա. Հ.) ավտոմեքենան: Վթարի հետևանքով տուժածներ չկան:

Մինչ փրկարարների` դեպքի վայր հասնելն, ավտոմեքենան ուղղվել է քաղաքացիների ուժերով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ուղղել մոտակա բաց դիտահորի կափարիչը: