Search
Close this search box.

Գարեգին Չուգասզյանին ազատ են արձակել

«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ, ապրիլի 24-ին ձերբակալված Գարեգին Չուգասզյանը ազատ է արձակվել։

Չուգասզյանը ազատ է արձակվել պատգամավորների երաշխավորությամբ։

Նա քիչ առաջ այցելեց Արշակունյաց պողոտա, որտեղ ի պաշտպանություն «Սասնա ծռերի» ցուցարարները փակել են պողոտան: Գարեգին Չուգասզյանը տեղեկացրեց, որ բոլոր հարցերին կպատասխանի վաղը: Նա միայն հայտնեց, որ հացադուլը չի դադարեցնում:

Հիշեցնենք, որ Չուգասզյանը 2016թ. ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո ընդհատակում էր, եւ դուրս էր եկել ապրիլի 23-ին։

Ապրիլի 24-ին Չուգասզյանը «Հիմնադիր խորհրդարանի» գործընկերների հետ բարձրացել էր Ծիծեռնակաբերդի համալիր՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը։