Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

Մայիսի 17-ի Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել: Այս միջադեպի մասին հայտնի է դարձել այսօր: ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրայնը հրապարակել է տեսանյութ ու կից գրել.

Խորին շնորհակալությունս Ավստրիայում ՀՀ դեսպան Արեմն Պապիկյանին, հյուպատոս Մարիամ Հակոբջանյանին և դիվանագետ Տիգրան Զաքարյանին՝ Ավստրիական ավիաուղիների մայիսի 17-ի Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռի վթարային վայրէջքի հետևանքով Վիեննայի օդանավակայանում դժվարին կացության մեջ հայտնված տասնյակ մեր հայրենակիցների խնդիրներին օպերատիվ արձագանքելու և համառ ջանքերի միջոցով քաղաքացիների խնդիրները հրատապ լուծելու համար։