Search
Close this search box.

Արայիկ Հարությունյանը, Սուրեն Պապիկյանը, Դավիթ Տոնոյանը և Մխիթար Հայրապետյանը նախարարներ

Նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ նախարարներ նշանակելու հրամանագրեր է ստորագրել:

Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր վարչապետ Փաշինյանը, պաշտպանության նախարար է նշանակվել Դավիթ Տոնոյանը:

Կրթության և գիտության նախարարի պաշտոնը ստանձնել է Արայիկ Հարությունյանը:

Սփյուռքի նախարար է նշանակվել Մխիթար Հայրապետյանը:

Իսկ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը այսուհետ ղեկավարելու է Սուրեն Պապիկյանը: