Search
Close this search box.

«Ամոթ-ամոթ». «Սասնա ծռերից» ոչ մեկի խափանման միջոցը չփոխվեց

«Սասնա ծռերի» 11-ն անդամների  գործով դատական նիստին դատավոր Արշակ Վարդանյանը խորհրդակցական սենյակից վերադառնալով հայտարարեց, որ ներկայացված միջնորդություններից դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու մասին միջնորդությունը բավարարել, իսկ կալանքի վերաբերյալ միջնորդություններին անդրադառնալով չփոխեց ոչ մեկի խափանման միջոցը :

«Ամոթ-ամոթ», վանկարկեցին դահլիճում ներկա գտնվողները և ուլոցներով հեռացան դահլիճից: Մեղադրյալները նույնպես լքեցին դահլիճը, իսկ դատավորը այդ ընթացքում շարունակում էր ընթերցել իր որոշումը:

Ի նշան բողոքի, նիստին ներկա գտնվողները փակեցին Արշակունյանց փողոցի երթևեկությունը:

Հիշեցնենք, որ այսօր փաստաբանները միջնորդել էին փոխել կամ վերացնել ամբաստանյալների նկատմամբ կիրառված խափանման միջոցը։