Search
Close this search box.

Նաիրիտցիները պահանջում են վճարել հին պարտքերը

«Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցները գործարանի մոտ բողոքի ցույց են անում: Նրանք պահանջում են վճարել հունվարսից մինչ այժմ իրենց չստացած գումարները, որոնք տնօրինությունը պարտք է մնացել իրենց: «Նաիրիտ» գործարանի սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանը հավաքվածներին հորդորեց հանդիպել փաստաբանի հետ և փորձել լուծում տալ հարցին:

«Նաիրիտի» արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը նշեց, որ աշխատավարձի պարտքը կուտակվել է հունվար ամսից. «2017-ի հուլիսին Արտակարգ իրավիճակների նախարարությունը պայմանագիր կնքեց 116 աշխատակցի հետ։ Արդեն այս տարվա փետրվարի 22-ին նախարարությունը հետին ամսաթվով՝ հունվարի 8-ին մակագրված փաստաթղթով դադարեցրել է աշխատակիցների հետ պայմանագիրը։ Հետո ՊՈԱԿ-ի տնօրեն Գևորգյանը ասել է, որ շարունակեն աշխատանքը, քանի որ  ամեն ինչ անելու են, որ 6 ամսվա պայմանագիր կնքվի: Սակայն մինչև այժմ գործարանի աշխատակիցներն աշխատել են առանց որևէ պայմանագրի ու առանց աշխատավարձի: Հրավտանգ նյութեր են գործարանում, եթե վերահսկողություն  չլիներ  հրդեհ կլիներ»,-նշեց նա:

Գործարանի աշխատողները նշեցին, որ մայիսի 16-ին բողոքի ձայն կբարձրացնեն կառավարության մոտ՝ վարչապետին ներկայացնելով իրենց խնդիրը: