Search
Close this search box.

Լեւոն Երանոսյանը կազատվի իր պաշտոնից

Լեւոն Երանոսյանը կազատվի պաշտոնից, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.«Լեւոն Երանոսյանի հարցը վարչապետի տիրույթում է եւ բնականաբար, Լեւոն Երանոսյանը կազատվի ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից»,-նշեց նա:

Հարցին, թե բացի պաշտոնից ազատումից, Լեւոն Երանոսյանը չի՞ պատժվի իր կատարած արարքների համար, Փաշինյանն արձագանքեց. «Այն պատիժները, որոնք վարչապետի տիրույթում են, կիրականացվեն, մյուս մասերով ես արդեն ասացի, որ չեմ կարող միաժամանակ լինել վարչապետ, դատախազ ու քննիչ: Կոնկրետ եթե առիթներ լինեն, քննություն կիրականացվի եւ բոլոր հարցերին պատասխան կտրվի»,-ասաց նա: