Search
Close this search box.

Տարոն Մարգարյանը հրաժարական տալու մտադրություն չունի

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մտադիր չէ հրաժարական տալ, այսօր կառավարությունում՝ լրագրողների հետ զրույցում, նշեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում հրաժարականի պահանջին, Մարգարյանը պատասխանեց.  «Մեր օրակարգում նման հարց չի քննարկվում։ Քաղաքապետարանն իր հունով իր ծրագրերն իրականացնում է»։

Հիշեցնենք՝ «Մերժում ենք Տարոնին» նախաձեռնության անդամները երեկ հավաքվել էինԵրևանի քաղաքապետարանի առջև ու պահանջում էին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը:

Նախաձեռնության անդամները քաղաքապետարանի առջև հիշեցրեցին քաղաքային բյուջեից կատարած մի քանի գնումներ, օրինակ՝ ավելի քան 30 մլն դրամով գնված կոնյակն ու կոնյակի բաժակները, «Էրեբունի Երևան» տոնակատարությունների համար ծախսված 80 մլն դրամի հատկացումը, թափառող շների դեմ պայքարելու համար ծախսած տարեկան մինչև 220 մլն դրամը: Նաև հայտարարեցին, որ քաղաքապետի ամսական 575 հազար դրամ աշխատավարձն ու հայտարարագրված ունեցվածքի չափը կասկածի տեղիք է տալիս: