Search
Close this search box.

Դավիթ Տոնոյանը կնշանակվի պաշտպանության նախարար

Կառավարության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց՝ քիչ հետո կստորագրի Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու մասին առաջարկը ՀՀ նախագահին:

Այլ նշանակումների մասին չմանրամասնեց Փաշինյանը, միայն ասաց, որ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հաստատ չի շարունակի պաշտոնավարել:

Փաշինյանի խոսքերով՝ առաջիկայում կլինեն նոր նշանակումներ, իսկ կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ այս փուլում չի նախատեսվում: