Search
Close this search box.

Հունիսի 1-ից ՀՀ քաղաքացիները հայկական վարորդական անձնագրերով չեն կարողանա աշխատել ՌԴ-ում

ԱԺ  «Ելք» խմբակցության պատգամավոր  Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վարորդական իրավունքի խնդրի հետ կապված դեռ 20 օր առաջ երկրորդ անգամ դիմել եմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին և խնդրել միջոցներ ձեռք առնել մեր հայրենակիցների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:
Մինչ այժմ որևէ պատասխան կամ արձագանք չեմ ստացել:
Ավելին, հունիսի 1-ից ռուսական օրենքով Հայաստանի քաղաքացիները հայկական վարորդական իրավունքի վկայականներով չեն կարողանա աշխատել Ռուսաստանի Դաշնությունում: