Search
Close this search box.

Վալերի Օսիպյանը՝ Վլադիմիր Գասպարյանին ու Լևոն Երանոսյանին ձերբակալելու հարցի մասին

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Կառավարության այսօրվա նիստին մասնակցելու էր եկել նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Իր նշանակման մասին հարցին, Օսիպյանը պատասխանեց. «Այդպես է պարոն վարչապետը գտել: Եվ ես ամեն ինչ կանեմ, մեր հանրությանը մենք ցույց կտանք, որ միշտ եղել ենք ձեր կողքին»: Ըստ նրա՝ վարչապետն իր առաջ պահանջ է դրել՝ լինել ժողովրդավար, ժողովրդի կողքին կանգնած:

Հարցին, թե եթե անհրաժեշտություն լինի ձերբակալել նախկին ոստիկանապետին կամ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին, ինքը պատրա՞ստ է գնալ այդ ճանապարհով, Օսիպյանը պատասխանեց. «Մեր երկրում չկա անպատժելի մարդ, օրենքի առաջ բոլորը հավասար են:

Եթե որևէ մեկը կապացուցի, որ տարիների ընթացքում գնդապետ Օսիպյանը ոչ համաչափ է գործել, բռնություն է գործադրել մեր համաքաղաքացիներից որևէ մեկի նկատմամբ, ես ինքս պատրաստ եմ պատասխանատվություն ենթարկվել, հենց այս պահից էլ կհրաժարվեմ»,-ասաց նա։