Search
Close this search box.

Վալերի Օսիպյանի նշանակումը ոստիկանապետ` տակտիկական առումով շատ ճիշտ որոշում է՝ մի քանի պատճառներով

Էդգար Թամարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վալերի Օսիպյանի նշանակումը ոստիկանապետ` տակտիկական առումով շատ ճիշտ որոշում է՝ մի քանի պատճառներով։

1. Ոստիկանական համակարգը վերջին 20 տարիներում այնքան է նեխել։ Այսինքն, այնքան անգրագետ ոստիկաններ կան, որ ռեժիմը միայն Օսիպյանին, որպես գրագետ բանակցող միշտ ուղարկում էր հանրահավաքներին՝ որպես միջնորդ-բանակցող կողմի։ Բավական է հիշել «առավոտյան ժամը 20:000-ին» արտահայտությունը, որպեսզի պատկերացում կազմել ոստիկանական համակարգի կրթական ցենզը, իսկ Օսիպյանը այդ հաստավզերի մեջ առանձնանում էր գրագետ-բանակցողի իր տաղանդով
2. Ռեժիմը վերջին 10 տարիներին օգտագործել է Օսիպյանին որպես վահան` իր իշխանությունը պահելու համար, սակայն արդյունքում բարձարաստիճան ոստիկանական պաշտոններ վայելել են այլ անձիք։ Այսինքն, սև գործը արել է Օսիպյանը, սակայն ուրիշները վայելել են։ Սա ազդակ է, ողջ ոստիկանական համակարգին, որ անգամ հեղափոխական ցույցերը, որոնք դուք այդքան ագրեսիվորեն ուզում եք ցրեք, կարող են հենց ձեզ իշխանության բերել։ Այսինքն, ժողովրդական ցասումը ամենևին էլ փողոցում իր սև գործը անող ոստիկանի դեմ չէ։
Այս նշանակումը լրջագույն հոգեբանական վերափոխման ազդակ է ողջ ոստիկանական համակարգին։ Բացի այդ, իրավունքի ուժով վարչապետը կարող է ցանկացած պահի ազատել Օսիպյանին և նոր նշանակում կատարել: