Search
Close this search box.

Արգելվելու է մանղալների վրա խորոված անել

Известия պարբերականը տեղեկացնում է, որ Աշխարհի առաջնության ժամանակ Ռուսաստանի` խաղերն ընդունող քաղաքներում արգելվելու է մանղալների վրա խորոված անել:
Կազմակերպիչները որոշում են կայացրել հակահրդեհային ռեժիմ մտցնել քաղաքներում, որն իր մեջ ներառելու է նաև մի քանի այլ արգելքներ:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունն անցկացվելու է Ռուսաստանի 11 քաղաքներում: Խաղերը մեկնարկելու են հունիսի 14-ին: