Search
Close this search box.

Ուսուցիչներին անվանում էր «հավեր». դպրոցի նախկին ուսուցիչը թիվ 11 դպրոցի տնօրենի մասին

Երեւանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետի տեղակալ Անահիտ Մելքոնյանը  քաղաքապետի հանձնարարականով այսօր այցելել էր Երեւանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոց: Ըստ նրա՝ ստացված բողոքների ուսումնասիրության արդյունքում եզրակացության կարվի և որոշում կկայացվի: Անահիտ  Մելքոնյանը նաև հիշեցրեց, որ նախկինում էլ են եղել բողոքներ տնօրենի դեմ, հանձնախումբ է կազմվել, որի կազմում եղել է նաեւ Անահիտ  Բախշյանը. «Հանձնախումբը ուսումնասիրություններ է կատարել, ոչինչ չի արձանագրվել, ոչ մեկ բանավոր չի բողոքել: Ինչպես ասում էր տիկին Բախշյանը՝ փաստաթղթերն անթերի են եղել: Հիմա եկել ենք անանուն բողոքի հետքերով եւ արդյունքում նման երեւույթների ականատես եղել:  Ուղղակի սիրտս ցավում է, որ երեխաներին մասնակից են դարձնում այս ամենին: Կուզեի բոլոր մեծերին կոչ անել երեխաներին մասնակից չդարձնել նման գործերի, նրանք թող իրենց կրթությամբ զբաղվեն »::

Դպրոցի նախկին մաթեմատիկայի ուսուցիչներից մեկն էլ ընդգծեց, որ տնօրեն Ազիզյանը շատ անհարգալից է վարվել ուսուցիչների հետ և ստորացրել է նրանց՝ անվանելով «հավեր». «Կանչում էր աշխատասենյակ, մեզ նսեմացնում էր, ասում էր դուրս գնա, հիմա ես եմ եկել, որ ասեմ` դուրս գնա: Նրան պետք է շպրտել  դպրոցից, հիմա ամեն ինչ հարամ է լինում իր գլխին: Ասում էր` ուր ա էն հավը, չի կարելի չէ: Ինձ հետ շատ բողոքողներ կլինեն, բայց հիմա բոլորը զբաղված են»:

Հիշեցնենք, որ երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները երեկ դիմում են ներկայացրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին` տնօրենի հետ աշխատանքային պայամնագիրը լուծարելու պահանջով:

Ի դեպ, Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը ՀՀԿ անդամ է և ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի համակուրսեցին է:

Այս Բաժնից