Search
Close this search box.

«Ժողովուրդ». ՀՀԿ քաղաքական մասը դեմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանին. մանրամասներ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանական երեք ուժերը՝ ՀՅԴ-ն, «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները երեկ Նիկոլ Փաշինյանին առաջադրել են վարչապետի պաշտոնում. անհրաժեշտ 35 պատգամավորի փոխարեն հավաքվել է 41-ի ստորագրություն:

Ինչպես հայտնի է` ՀՀԿ-ն հայտարարել է, թե ոչ միայն չի խանգարի, այլև քվեարկությամբ կօգնի ԱԺ 1/3-ի նախաձեռնությամբ առաջադրված թեկնածուին ընտրվել պատգամավոր:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, սակայն, որ ՀՀԿ քաղաքական մասն, այնուամենայնիվ, դեմ է քվեարկելու Ն. Փաշինյանին: Սակայն ՀՀԿ խմբակցությունից կողմ ձայներն ապահովելու են:

Կողմ են քվեարկելու ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ Արսեն Միխայլովն ու Կնյազ Հասանովը: Վերջինս երեկ մեր թղթակցի հետ զրույցում նույնիսկ խոստովանել է, թե անգամ մայիսի 1-ին էր ցանկանում կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին, սակայն փաստորեն զոհ է գնացել խմբակցության որոշմանը:

Փաշինյանին կողմ կքվեարկեն նաև գեներալները, օրինակ՝ Սեյրան Սարոյանը, առաջին փուլում, հիշեցնենք, հակառակ ՀՀԿ որոշման` Փաշինյանին կողմ քվեարկեց նաև գեներալ Ֆելիքս Ցոլակյանը:

Փաշինյանի օգտին քվեարկել են պատրաստվում նաև մի քանի գործարարներ, որոնք մայիսի 1-ին ևս մտադրվել էին այդպես վարվել, սակայն վերջին պահին նրանց ստիպել են հրաժարվել այդ մտադրությունից»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Այս Բաժնից