Search
Close this search box.

Ավազակային հարձակում կատարածի արձակած գնդակից զոհվել է ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանը

Այսօր, HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակման հետևանքով զոհվել է Ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանը. այս մասին ֆեյսբուքում հայտնել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Ավաղ, բժիշկներին չհաջողվեց փրկել ավազակային հարձակում կատարածի արձակած գնդակից հրազենային վնասվածք ստացած ոստիկանի կյանքը։ Ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանը, չնայած վիրահատությանն ու բժիշկների բոլոր ջանքերին, մահացավ։ Երկու երեխաների հայր, ՊՊԾ ջոկի հրամանատարը համակարգում էր 2000 թվականից»,- գրել է Աշոտ Ահարոնյանը։