Search
Close this search box.

«Հրապարակ». «Ժողովրդի դեմ խաղ չկա». Ծառուկյանը խոստացել է ժողովրդի թեկնածուին կրկին կողմ քվեարկել

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Մարիոթում» հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը միասին դուրս են եկել ժողովրդի մեջ և հայտարարություն արել։

Ծառուկյանն ասել է․ «Մենք հանդիպել ենք, քննարկել՝ առանց նախապայմանի, հաղթանակը ժողովրդինն է, ժողովրդի թեկնածուին քվեարկելու ենք կողմ, որն առաջին անգամ ենք արել, երկրորդ անգամ, երրորդ անգամ… Ես ուզում եմ ասել մեկ անգամ ևս, որ մեր խոսքը գործ է։ Իմ այստեղ լինելը քաղաքական իրադրություն կփոխի, և ամսի 8-ին այդ իրադրությունը կկայանա։ Ամեն ինչ լավ կլինի՝ ընտրեն, թե չընտրեն։ Ժողովրդի դեմ խաղ չկա, ամենակարևորը՝ դուք հաղթել եք։ Ամբողջ աշխարհն ա մեզ միացել, ամեն ինչ լավ ա լինելու»։

Նկատենք, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը հեռացավ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմից այն պատճառով, որ վերջինս սկսեց համագործակցել Գագիկ Ծառուկյանի հետ՝ փորձելով «բուրժուադեմոկրատական հեղափոխություն» իրականացնել»։

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: