Search
Close this search box.

«Մենք կարծում ենք, որ դա Հայաստանի ներքին գործն է». ՌԴ նախագահի մամուլի խոսնակ

Կրեմլը հուսով է, որ Հայաստանում իրավիճակը շուտով կկարգավորվի սահմանադրական ճանապարհով: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը:

«Մենք կարծում ենք, որ դա Հայաստանի ներքին գործն է: Մենք ցանկանում ենք հուսալ, որ իրավիճակը հնարավորինս արագ կկարգավորվի սահմանադրական ճանապարհով»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանում բողոքի ցույցերը:

Ընդ որում, Պեսկովը նշել է, որ Մոսկվա ժամանած Հայաստանի պաշտոնական անձանց հետ բանակցություններ չեն պլանավորվում:

«Բանակցություններ կլինեն կառավարության և արտաքին գործերի նախարարության գծով»,- ասել է նա: