Search
Close this search box.

Ստորագրահավաք` ընդդեմ Չեխիայում Հայաստանի հյուպատոսի

Չեխիայի Հանրապետությունում ՀՀ հյուպատոս Դավիթ Ղուկասյանը նախօրեին դեսպանատան մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ ցուցարարների հանդեպ իրեն բավականին ագրեսիվ է պահել, սպառնացել ու մատ թափ տվել:

Դավիթ  Ղուկասյանը առաջին անգամը չէ, որ որպես հյուպատոս չեխահայերի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորում: Նրա մոտ անգամ ընդունելությունն է արժանանում արհամարանքի, օրերով նա կարող է մարդկանց չընդունելմեկ պատճառաբանելով, թե քնած է, մեկ էլ պարզապես ցանկություն չի ունենում ընդունելու, տեղեկացնում է Չեխիայի մեր աղբյուրը:

Հենց այս իրողություններով պայմանավորված չեխահայերը նախատեսում են ստորագրահավաքԴավիթ Ղուկասյանին Հայաստան ետ կանչելու պահանջով:

Տեղեկացնենք որ Դավիթ Ղուկասյանը Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի եղբոր որդին է, ով բացառիկ կարգով երկրորդ անգամ նշանակվեց Չեխիայում Հայաստանի հյուպատոս: