Search
Close this search box.

Հայաստանի Հանրային ռադիոն դադարեցրել է հեռարձակումը

Հայաստանի Հանրային ռադիոյի Առաջին ծրագրի հեռարձակումը դադարեցվել է: Մինչ այդ Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները ներխուժել էին ռադիոյի շենք եւ ուղիղ եթեր պահանջել:

Շենքը ներկայում հոսանքազրկված է: Եթերն ընդհատվել է ինչպես թվային ձեւաչափով, այնպես էլ հանրապետական FM ցանցով: Նշենք, որ հանրապետության գլխավոր ռադիոն 1926 թվականից ի վեր առաջին անգամ է լռում: