Search
Close this search box.

«Հրաշք ժողովուրդն ընկել է բաշիբոզուկների եւ ավազակների ձեռքը».Աշոտ Ադամյան

Հայտնի դերասան եւ բեմադրիչ Աշոտ Ադամյանը, որ տեւական ժամանակ ԱՄՆ-ում էր եւ օրերս է վերադարձել Հայաստան, ՀԺ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ տեղյակ է Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ ծավալված պայքարին եւ հրաշալի է վերաբերվում #ԻմՔայլը նախաձեռնությանը:

«Այո տեղյակ եմ, նախաձեռնությանը հրաշալի եմ վերաբերվում: Այն բոլոր նախաձեռնությունները, որոնք Հայաստանին կտանեն դեպի մաքրում այդ ապօրինի քայլերից՝ ինձ համար ողջունելի են եւ ընդունելի: Քանի որ Սերժ Սարգսյանն այս տարիներին հասցրեց բոլոր բացասական քայլերը հաջողությամբ ավարտել, վերջապես պետք է չէ՞ սրա դեմն առնել»,- ասել է Աշոտ Ադամյանը: Նա նաեւ հայտարարել է, որ անպայման կմասնակցի բոլոր առողջ շարժումներին:

Դերասանը Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը եւ նրա նախագահության 10 տարիներին Հայաստանում տիրող իրավիճակը գնահատել է ապատնտեսական, ապասոցիալական, ապաքաղաքական, ապաանկախական, ապաարժանապատվական:

«Հրաշք ժողովուրդն ընկել է բաշիբոզուկների եւ ավազակների ձեռքը»,- հայտարարել է դերասանը:

Այս Բաժնից