Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապրիլյան պատերազմում զոհված Կարեն Ներսիսյանն այսօր կդառնար 21 տարեկան

2016 թվականի ապրիլի 2-ին Արցախի սահմանների պաշտպանության ժամանակ անմահացած սերժանտ Կարեն Ներսիսյանն այսօր կդառնար 20 տարեկան:

Կարենը զոհվել է ապրիլի 2-ին՝  Ջաբրայիլի  դիրքերում ռազմական գործողությունների ժամանակ հակառակորդի դեմ պայքարում։ Մարտական դիրքի վրա թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ ծավալված թեժ ու համառ մարտերում արիաբար մարտնչել է մինչև վերջին փամփուշտը՝ ոչնչացնելով հակառակորդի բազմաթիվ գրոհայինների: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով։

Ապրիլյան պատերազմի հերոսը ծնվել էր 1997 թ-ի ապրիլի 8-ին Բջնիում:  2003-2014 թթ-ին սովորել է Բջնիի Հ.Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում: 2014 թվականին ընդունվել է Երևանի ճարտարապետության և շինարարարության պետական համալսարանի ճարտարապետա-դիզայներական ֆակուլտետը։ Զբաղվել է սպորտով, հաճախել համակարգչային դասընթացների:

Կարեն Ներսիսյանը պարտադիր ժամկետային զինծառայության է անցել 2015 թվականին: Ծնողների խոսքերով՝ ծառայությունից չի դժգոհել, երբեք որևէ բանից չի տրտնջացել:

Նա դիրքեր էր բարձրացել ապրիլի 1-ին: Այդ օրը խոսել էր ընտանիքի անդամների հետ, ասել, որ ամեն ինչ  նորմալ է,  հանգիստ քնեն։

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը մարտական դիրքի վրա թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ ծավալված թեժ ու համառ մարտերում մարտնչել էր մինչև վերջին փամփուշտը՝ ոչնչացնելով հակառակորդի բազմաթիվ գրոհայինների:

Ապրիլի 2-ից հարազատները փորձել են կապ հաստատել նրա հետ, հետո իմացել են, որ Կարենն անհետ կորածների ցուցակում է։  Ապրիլի 10-ին  Բաշ Քարվենդ բնակավայրի  մոտակայքում հայկական կողմին էր փոխանցվել  18 զինծառայողի  մարմին, որից մեկը Կարեն Ներսիսյանն էր։

 

Այս Բաժնից