Search
Close this search box.

Սանկտ Պետերբուրգ-Երևան ինքնաթիռում հայ ուղևոր է մահացել

Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում ուղևոր է մահացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը։

Նա տեղեկացրեց, որ ինքնաթիռը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել  ապրիլի 7-ին` ժամը 10:45-ին: «Ուղևորն ունեցել է հիվանդություն, սակայն օդանավում նրա մահվան պատճառն է հանդիսացել սրտի կանգը: Նա ազգությամբ հայ է, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի»,- ասաց Սաթենիկ Հովհաննիսյանը:

Օդանավի անձնակազմը բուժօգնություն է ցույց տվել ուղևորին. օդանավում եղել է նաև մասնագիտությամբ բժիշկ ուղևոր, ով նույնպես փորձել է օգնություն ցուցաբերել ուղևորին, սակայն նրան փրկել չի հաջողվել:

Այս Բաժնից