Search
Close this search box.

Ոստիկաններն այցելել են «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Անուշ Լալայանի բնակարան

«Ոստիկաններն Անուշ Լալայանի հետևից են գնում, էն էլ ոչ թե ծանուցագրով, այլ զանգելով՝ թե բա խոսելու բան կա»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը: Շարժման մասնակիցները տեղեկացնում են, որ այսօր ոստիկաններն այցելել են ակտիվիստի բնակարան. «Անուշի բնակարան հինգ ոստիկան ա այցելել՝ իբր զրուցելու։ Անուշն աշխատավայրում ա եղել, մորից պահանջել են ձեռքի հեռախոսահամարը, ապա զանգահարել ու պահանջել, որ հայտնի գտնվելու վայրը։ Ծանուցագիր ուղարկելու պահանջին ոստիկաններն արձագանքել են ագրեսիվ ու կոպիտ՝ պնդելով, որ խոսելու բան ունեն։ Անուշը «Մերժիր Սերժին» ակցիաներին ա մասնակցում ու ոստիկանության հայտնվելու պատճառը դա ա»,- գրել են մասնակիցները՝ հրավիրելով իրավապաշտպանների, լրագրողների, ՄԻՊ գրասենյակի ուշադրությունը: «Ոստիկանությունը լավ կանի՝ բացատրի՝ ինչ հիմքերով ա անհանգստացնում քաղաքացուն»:

Այս Բաժնից