Search
Close this search box.

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է փակել ջերմոցները և ծխեցնել այգիները

Համաձայն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  հիդրոմետ ծառայության տվյալների՝ ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը՝ ժամը 04։00-07։00 ընկած ժամանակահատվածում Արարատի, Արմավիրի և Տավուշի մարզերում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտում հողի մակերևույթին կանխատեսվում է -2-ից -3 աստիճան ցուրտ։ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տնտեսավարողներին հորդորում է.

 • փակել ջերմոցները,

• այգու եզրերին քամու ուղղությամբ պատրաստել կրակ վառելու օջախներ՝ այգիների ծխեցման նպատակով: Անհրաժեշտության դեպքում այգիներում շարունակել կայուն ծխածածկույթի ստեղծումը.

• անհրաժեշտության դեպքում իրականացնել ջերմատների և ջերմոցների լրացուցիչջեռուցում.

•  սածիլված դաշտերում հնարավորության դեպքում կատարել ոռոգում.

• տնամերձերում՝ սածիլները և կարտոֆիլի ծլած բույսերը հնարավորության դեպքում ծածկել։

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս Բաժնից