Search
Close this search box.

Ստիպված երիկամս վաճառեցի ապարանցի Փարվանյան Վրեժին. Ինչ է պատմում անտերության մատնված ազատամարտիկը

Արտաշատի շրջանի Նորաշեն գյուղի բնակիչ, ազատամարտիկ Արսեն Ավետիսյանը վաճառել է երիկամը` հիվանդ աղջկան օգնելու համար.

«Աղջիկս ծանր հիվանդ էր ու ես ստիպված երիկամս վաճառեցի ապարանցի Փարվանյան Վրեժին, որի եղբայրը ծանր վիճակում էր: Էս մարդիկ խաբեցին ու ինձ 28 հազար դոլարի փոխարեն 18 հազար դոլար վճարեցին, հետո էլ իմ վրա սուտ ցուցմունք տալու մեղադրանք դրեցին»։

Ազատամարտիկ Արսեն Ավետիսյանը բազմաթիվ խաղաղ ցույցերի մասնակից է։ Հիմա էլ միացել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի և նրա ընկերների հրավիրած նստացույցին: Արսեն Ավետիսյանը այն ազատամարտիկն է որ չի սիրել քծնել: Արսեն Ավետիսյանն շուրջ մեկ տարի է, որ ամեն հինգշաբթի կառավարության շենքի առջև խաղաղ ակցիա է անցկացնում: Նրա պահանջն է բանակը համալրել նոր զենքերով և ապահովել զինվորի անվտանգությունը:

Արսեն Ավետիսյանը ցուցապաստառներին գրել է իր պահանջները՝ որոնցից է, որ իրեն ևս ուղարկեն «Ղարաբաղ՝ Թալիշ ծառայության»: Պահանջում է թալանված միլիարդները հետ գանձել ու զենք գնել, առաջին գիծ ուղարկել ոչ թե ժամկետային զինծառայողներին, այլ կամավորներին ու պայմանագրայիններին և այլն: Անգամ դիմել է պաշտպանության նախարարությանը, որն էլ էլ շնորհակալ է եղել Ավետիսյանին բանակի մասին մտահոգվելու համար:

Երբ երկիրը վտանգի մեջ էր, նա իր կյանքը դրել է զոհասեղանին։ Ոչ թե մի երիկամը, այլ ողջ կյանքը։ Մինչդեռ ազատամարտիկներին իշխանությունը բաժանել է յուրայինների և ոչ յուրայինների: Եթե այդպես չլիներ, ազատամարտիկը վաճառքի չէր հանի իր երիկամը, այլ կապրեր մանվելավարի: