Search
Close this search box.

Ալագյազ-Սպիտակ ճանապարհին մերկասառույցի պատճառով 15 բեռնատար է կուտակվել, 3-ը թեքվել են ու փակել ճանապարհը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 4-ին, ժամը 02:10-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարոտ-Ծիլքար ավտոճանապարհին կան արգելափակված ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ալագյազ-Սպիտակ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով կա մոտ 15 կուտակված բեռնատար, որոնցից 3-ը թեքվել են եւ մասամբ փակել ճանապարհի երթեւեկելի հատվածը:

Փրկարարներն ուղղել են «Mercedes» մակնիշի 80 MN 033, «ԿամԱԶ» մակնիշի EV 105 RO եւ «ԿամԱԶ» մակնիշի FS 290 DS պետհամարանիշերով ավտոմեքենաները. ճանապարհը դարձել է երկկողմանի երթեւեկելի:

Այս Բաժնից