Search
Close this search box.

Բաքվում պայթյուն է որոտացել (տեսանյութ)

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով Բաքվի Նարիմանովի շրջանի “Չերմետ” կոչվող վայրում պայթյուն է տեղի ունեցել,որի արդյունքում մեկ մարդ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց…Ըստ ԶԼՄ-ների պայթյունը տեղի է ունեցել գունավոր մետաղների ընդունման կետում…Ըստ նախնական տեղեկությունների պայթել է չվնասազերծված արկ…
Ալիևյան կայքերից մեկի տրամադրության տակ է հայտնվել սենսացիոն տեսահոլովակ, որը նկարահանվել է Բաքվի գունավոր մետաղների ընդունման կետերից մեկում… Տեսանյութում պարզ երևում է, որ առանց անվտանգության նորմերի պահպանման մեծ քանակությամբ չվնասազերծված զինամթերք է հավաքված կույտերով,որն իրենից մեծ վտանգ է ներկայացնում…