Search
Close this search box.

Գերմանիայում 40 զբոսաշրջիկների ավտոբուսը շուռ է եկել. կա զոհ և 18 վիրավոր

Բավարիայում տուրիստական ավտոբուսի և բեռնստարի բախման հետևանքով մեկ մարդ է մահացել‚ 18-ը վնասվածքներ են ստացել: Այս մասին հաղորդել է «Bayerischer Rundfunk» հեռուստաընկերությունը:

Հեռուստաընկերության տվյալներով՝ բոլոր վիրավորներին հիվանդանոցներ են տարել ուղղաթիռներով: Հաղորդվում է‚ որ տուժածներից մեկը ծայրահեղ վիճակում է‚ ևս երեք վիրավորի վիճակը գնահատվում է ծանր: ՃՏՊ-ի վայրում մահացել է ավտոբուսի վարորդը:

Հաղորդվում է‚ որ վթարը տեղի է ունեցել գիշերը Վյուրցբուրգ քաղաքի ուղղությամբ տանող ճանապարհին: Ավտոբուսի վարորդը չի հասցրել ժամանակին նկատել բեռնատարին և բախվել է դրան: Բեռնատարի վարորդը չի տուժել:

Հաղորդվում է‚ որ ավտոբուսում շուրջ 40 ուղևոր կար‚ նրանք Գերմանիա էին գնացել Բելգիայից: