Search
Close this search box.

Ուժեղ կարկուտ, վնասվել է ծիրանենին

Արմավիրի մարզի Արգինա գյուղում եւ գյոււղի հարակից այգիններում այսօր` մարտի 30-ին, 15 րոպե տեւողությամբ ուժեղ կարկուտ է տեղացել: Հիմնականում վնասվել են ծաղկած ծիրանենիները:

«Արմավիրցիների խոսքով մոտ 15 րոպե շատ ուժեղ կարկուտ  է տեղացել ,  կարկտակայաններից ոչ մի հատ չեն  կրակել: Ծառերից միայն ծիրաներիներն են վնասվել, քանի որ ծաղկած էին: Մոտ 20 եւ ավելի տոկոսի չափով բերքը վնասվել է, սակայն եթե գիշերը ցրտի, ցրտահարություն կլինի եւ ողջ բերքը կվնասվի:

Կարկուտը ձյան շերտի նման է գետնի վրա, ջերմաստիճանն էլ ցածր եւ կարկուտը չի հալվում: