Search
Close this search box.

Մեքենան հարվածել է Սպանդարյանի արձանի պատվանդանին

Երեւանում, այսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 06:40-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակչուհի՝ 31-ամյա Մարգարիտա Ա.-ն իր վարած Mercedes մակնիշի 35 GL 737 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, հայտնվել կանաչ գազոնում եւ բախվել Գարեգին Նժդեհ հրապարակում տեղադրված Սպանդարյանի արձանի պատվանդանին:

Shamshyan.com-ի   փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:Ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: