Search
Close this search box.

Պարոն Ցոլակյան, Ձեր կողմից փոքրոգություն կդիտվի աշխատանքից ապօրինի ազատված դասախոսներին չհանդիպելը. Անահիտ Բախշյան

«Այսօր՝ ժամը 14.00-ին,Շիրակի պետհամալսարանի հոգաբարձուների խորհրդի և գիտական խորհրդի ընդլայնված նիստն է: Սակայն հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը, կարծես թե, չի ցանկանում հանդիպել մեզ հետ»,- ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Շիրակի պետական համալսարանի նախկին դասախոս Գագիկ Համբարյանը:

Գ. Համբարյանի գրառմանն արձագանքել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը. «Պարոն Ցոլակյան, Ձեր կողմից փոքրոգություն կդիտվի աշխատանքից ապօրինի ազատված դասախոսներին չհանդիպելը, Դուք ի պաշտոնե հարկադրված եք հանդիպել նրանց հետ, որպեսզի օբյեկտիվորեն վերլուծելու հնարավորություն ունենաք։ Բարեկամաբար խնդրում եմ Շիրակի ուսանողներին վերադարձնել իրենց կողմից ընդունված դասախոսներին, մենք իրավունք չունենք թույլ տալ այդպիսի «շռայլություն»»,-գրել է նա։