Search
Close this search box.

Ամբողջ օրվա ընթացքում մի քանի անգամ ծեծել են 31-ամյա տղամարդուն և հայհոյել. վերջինս էլ իրեն ծեծողներից երկուսին դանակահարել է

Մարտի 18-ին՝ ժամը 1.22-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկում ինքն իրեն ծեծողին դանակով խփել է:

Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը, նույն օրը՝ ժամը 1.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 1.30-ին «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1981 թ. ծնված Ալեքսանդր Պ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 00.45-ի սահմաններում, Ալեքսանդր Պ.-ն, 1983 թ. ծնված Արման Բ.-ն և վերջինիս 15-ամյա որդի Կ. Ո.-ն Երևանյան փողոցի թիվ 14 հասցեի մոտ ծեծի են ենթարկել 1987 թ. ծնված Էդգար Մ.-ին, այնուհետև նույն օրը՝ ժամը 1.00-ի սահմաններում, նշված հասցեում գտնվող գազալցակայանի տարածքում շարունակել են ծեծել նրան, ինչից հետո, ժամը 1.10-ի սահմաններում, Ալեքսանդր Պ.-ն, Արման Բ.-ն և Կ. Ո.-ն ավտոմեքենայով Էդգար Մ.-ին տարել են Լենինի փողոցի տներից մեկը, որտեղ շարունակել են ծեծը:

Ալեքսանդր Պ.-ն հայհոյանքներ է հնչեցրել Էդգար Մ.-ի և նրա մոր հասցեին: Էդգար Մ.-ն, խոհանոցից վերցնելով խոհանոցային դանակը, մի քանի անգամ հարվածներ է հասցրել Ալեքսանդր Պ.-ի կրծքավանդակին, մեկ անգամ հարվածել Կ.Ո.-ի պարանոցին՝ նրանց պատճառելով վնասվածքներ:

Ալեքսանդր Պ.-ն և Էդգար Մ.-ն բերման են ենթարկվել:

Էդգար Մ.-ն ձերբակալվել է:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է քննություն: