Search
Close this search box.

ՇՊՀ ուսխորհրդի նախագահ. «Պարոն Խորիկյանին և պարոն Համբարյանին աշխատանքից ազատելու ռեկտորի որոշմանը դեմ եմ»

Շիրակի պետական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հարգելի ընկերներ.
Բուհում վերջին դեպքերի առնչությամբ հրապարակայնորեն հայտնում եմ իմ հստակ դիրքորոշումը: Պարոն Խորիկյանին և պարոն Համբարյանին աշխատանքից ազատելու ռեկտորի որոշմանը դեմ եմ: Խորապես համոզված եմ, որ նման գիտնականներին բուհից հեռացնելը չի բխում բուհի և ուսանողության շահերից: Գտնում եմ, որ դասախոսներ Խորիկյանն ու Համբարյանը պետք է վերադառնան իրենց աշխատանքին: Որպես Ուսանողական խորհրդի նախագահ, բուհի գիտական խորհուրդի ուսանողական կազմի ներկայացուցիչ և բուհի ապագայով մտահոգ մարդ պատասխանատու կերպով հայտարարում եմ.
Համարժեք միջոցների եմ դիմելու դասախոսների աշխատանքի վերադառնալու և ուսանողների շահերի պաշտպանությունն իրականացնելու համար: