Search
Close this search box.

«Ժողովուրդ». Տարոն Մարգարյանը քեն է պահում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հավանաբար շատ է ազդվել փետրվարի 13-ի ավագանու նիստում տեղի ունեցած հայտնի միջադեպից ու հիմա ցուցադրաբար քեն է պահում ավագանու «Երկիր Ծիրանի» ընդդիմադիր խմբակցության անդամների նկատմամբ: Մարտի 8-ին ընդառաջ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երեւանի ավագանու ՀՀԿ եւ «Ելք» խմբակցությունների իգական սեռի ներկայացուցիչներին շնորհավորական բացիկ ու բանկային «վիզա-քարտեր» է նվիրել:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամները զրկվել են քաղաքապետի բարեհաճությունից: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հաստատեց տեղեկությունը. «Ո՛չ, ոչինչ չենք ստացել»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե փաստորեն ավագանու երկու խմբակցությունների անդամ կանանց է քաղաքապետը նվեր մատուցել` մոռանալով իրենց, արձագանքեց. «Նա քաղաքապետ չի»: Ակնհայտ է` Տարոն Մարգարյանը «Երկիր Ծիրանիի» անդամներին Մարտի 8-ի առթիվ որեւէ նվեր չի տվել հայտնի միջադեպի պատճառով: Բայց քաղաքապետի այս պահվածքը, մեղմ ասած, անընդունելի է եւ վայել չէ ղեկավարին, պաշտոնյային, հատկապես՝ տղամարդուն:
Ի վերջո, փոքրոգությունն ու քինախնդրությունն այնքան էլ լավ հատկանիշներ չեն: Հ. Գ. «Ժողովուրդ» օրաթերթը շնորհավորում է բոլոր մայրերին ու քույրերին՝ անկախ իրենց զբաղեցրած դիրքից ու կարգավիճակից՝ մաղթելով ժպիտներ, ծաղիկներ ու անհոգ կյանք հիրավի ազատ, անկախ Հայաստանում:
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: