Search
Close this search box.

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարության հերթական տհաճ անակնկալը. Սերժ Սարգսյանը հրահանգել է դադարեցնել գործընթացը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարությանը նոր, տհաճ անակնկալ է մատուցվել: Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարությունն անցած տարում հավանություն էր տվել նախագծին, որով նախատեսվում էր սոցշահառուներին (պետական, քաղաքացիական, համայնքային ծառայողներին) դեպի ապահովագրական ընկերություններ ուղղորդելու գործընթացից հետո հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով անձանց ևս պարտադրել հիվանդանոցներին դիմելիս օգտվել ապահովագրական ընկերություններից:

Այն նախատեսված է սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագրով:

Սակայն թեթին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը առողջապահության նախարարությանը հրահանգել է ապրիլի 1-ից դադարեցնել այդ գործընթացը կամ չկիրառել նախատեսված պլաններով: Նա այդ հրահանգը պատճառաբանել է այն իրողությամբ, որ նախ սոցիալական փաթեթից օգտվող շահառուների բուժման համար հիվանդանոցները չեն ստանում այնքան գումար, որքան ծախսել են»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: