Search
Close this search box.

30-ամյա տղամարդը փորձել է նետվել Հաղթանակի կամրջից. ինքնասպանության փորձը կանխվել է քաղաքացիների կողմից

Մարտի 5-ին՝ ժամը 20:37-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, 1988 թ. ծնված Գ. Տ.-ի ինքնասպանության փորձը կանխվել է տեղի ուժերով:

Քաղաքացի Գ. Տ.-ին տեղում ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն, այնուհետև հետազոտման նպատակով վերջինս հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ: