Search
Close this search box.

«Հրապարակ». «Բոց» մթնոլորտ. Մանրամասներ՝ Սերժ Սարգսյան-ՀՀԿ կանայք ծաղկաձորյան հանդիպումից

«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյան-ՀՀԿ կանանց խորհուրդ շաբաթօրյա ծաղկաձորյան հանդիպումը բավական ջերմ, տեղ-տեղ` «բոց» մթնոլորտում է անցել: Հանդիպման մեկնարկին Ղարաբաղից եկած ազատամարտիկ (երկու ոտքից վիրավորված) Արևիկը հարցրել է` պարոն Սարգսյան, ե՞րբ ենք կին նախագահ ունենալու: «Դեռ երեկ ենք նախագահ ընտրել, համբերենք, էլի, մի քիչ»:

Բժիշկ կանանցից մեկն էլ ցանկացել է տեղեկանալ «4 միլիոն հայություն` Հայաստանում» ծրագրի իրականացման մեխանիզմների մասին։ Ս. Սարգսյանն ասել է, որ դրան կարող ենք հասնել` երկրում անհրաժեշտ պայմաններ ստեղծելով. «Պետք է այնպիսի երկիր կառուցենք, որ գնացածները ցանկանան հետ գալ, որ տնտեսական կայուն աճ լինի»:

Իսկ ծնելիության հետ կապված ի՞նչ կասեք` հետաքրքրվել է բժշկուհին։ «Ես միշտ պատրաստ եմ»,- արձագանքել է Սերժ Սարգսյանը` հավելմամբ. «Ես իմ անելիքն արել եմ»։ Իշխանամետ կանանց դահլիճը ծիծաղից ու ոգևորությունից ուշագնաց է եղել:

Իր ապագային վերաբերող հարցին Ս. Սարգսյանը բավականին սիմոլիկ է պատասխանել. «Մինչև 2021թ.՝ ՀՀԿ համագումար, ես լինելու եմ ՀՀԿ առաջնորդը, ոչ մի ծրագիր այս պահին չունեմ։ 39 օր դեռ կա, վերջին շաբաթում կասեմ, թե ինչ եմ անելու»:

Ի դեպ, հանդիպմանը ներկա չի եղել Արփինե Հովհաննիսյանը, փոխարենը ներկա էր Հերմինե Նաղդալյանը»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: