Search
Close this search box.

Ապրիլի 7-ը ետ ողորմիա կարվի

Կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանն առաջարկում է, որպեսզի ապրիլի 2-ը ոչ աշխատանքային օր սահմանվի, իսկ դրա փոխարեն ապրիլի 7-ը դարձնել աշխատանքային: Կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջարկը որոշման նախագծի տեսքով հայտնվել գործադրի վաղվա նիստի օրակարգում:

«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` Սբ. Հարության տոնի` ապրիլի 1-ի հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները: