Search
Close this search box.

Այս գզգզված դրոշը վկայում է ազատամարտում զոհվածների հիշատակի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին. Ա. Բախշյան

Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Կրկին Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի Արցախյան ազատամարտում զոհվածների գերեզմանի հուշարձանն է, որի վրա ծածանվող գզգզված դրոշը վկայում է ազատամարտում զոհվածների հիշատակի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին։ Ի դեպ այդտեղ թաղված է նաև Երևանի ավագանու նախորդ գումարման ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Գևորգի ազատամարտիկ հայրը։ Հուսամ, գոնե ինքը այդ քրքրված դրոշը նորով կփոխարինի ու այդ հուշարձանի վրա գրել կտա նրա նպատակը։ Այս պահին ոչինչ չկա գրված հուշարձանի մասին։