Search
Close this search box.

Ուսուցիչն իր աշակերտներին նախապատրաստել է ահաբեկչական գործողությունների

Լոնդոնում դպրոցի ուսուցիչ Օմար Գախը 11-14 տարեկան իր աշակերտներին ցույց է տվել ռազմական քարոզչության տեսագրություններ, ահաբեկչական ծրագրեր և նախապատրաստել նրանց հարձակում գործել Բիգ-Բենի և այլ խոշոր առևտրի կենտրոնների ու բանկերի վրա: Նա ստիպել է  նաև իր աշակերտներին հարձակվել ոստիկանների վրա:

«Նա ուներ Լոնդոնի վրա ահաբեկչական հարձակումներ իրականացնելու բազմաթիվ ծրագրեր, որը փորձում էր իրականացնել խոցելի շերտի՝ անապահով երեխաների օգնությամբ», -նշում է տեղի ոստիկանությունը:

Լոնդոնի դատարանը մեղավոր է ճանաչել ուսուցչին` անչափահասներին ջիհադիստների «բանակ» ներգրավելու համար:

Հաղորդվում է նաև, որ Գախը աշխատել է 110 աշակերտի հետ: Այժմ նրանցից 35-ը երկարատև հոգեբանական օգնություն է ստանում:

Աննա Գզրարյան