Search
Close this search box.

ՖՈՏՈ. Երևանում Mercedes-ը բախվել է 49 համարի երթուղայինին. կան տուժածներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն.

Մարտի 2-ին, ժամը 14:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հ. Էմինի փողոցի թիվ 123 հասցեում գտնվող Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և կողաշրջվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի 99 UU 299 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` 2000 թ. ծնված Ռ. Բ.) բախվել է թիվ 49 երթուղին սպասարկող կայանած «ԳԱԶել» մակնիշի 1536Տ պետհամարանիշի ավտոմեքենային (վարորդ` Ժ. Մ.), այնուհետև գազատար խողովակին և կողաշրջվել:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը ուղևորներ՝ 1996 թ. ծնված Մ. Հ.-ը և 1995 թ. ծնված Վանք Մին Յուն (Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքաց) հոսպիտալացվել են համապատասխանաբար «Արմենիա» ՀԲԿ և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները Մ. Հ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Վանք Մին Յունինը՝ ծանր կայուն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: