Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտակարգ դեպք Տավուշի մարզում. ոստիկանները հայտնաբերել են որսագողերի, ովքեր սպանել էին Կարմիր գրքում գրանցված 3 եղնիկ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 1-ին, Ոստիկանության Տավուշի մարզային վարչության (վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Գրիգոր Գրիգորյանի), նույն վարչության պետի օպերգծով տեղակալ, Ոստիկանության գնդապետ Կամո Ցուցունյանի, Ոստիկանության Տավուշի բաժնի (բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Գարիկ Դալլաքյանի), բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արտյոմ Միրզոյանի և համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Արթուր Լոբյանի ձեռնարկած օպերատիվ-հետախուզական գործողությունների շնորհիվ Ոստիկանության Տավուշի բաժին են բերման ենթարկել Բերդ քաղաքի բնակիչներ՝ 49-ամյա Ռոբերտ Օհանյանին, 38-ամյա Մանվել Գիժլարյանին և 38-ամյա Գուրգեն Աբգարյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կադկածվում են որսագողություն կատարելու մեջ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ եռյակը այս տարվա հունվարի 5-ին Բերդ քաղաքին պատկանող «Արմենասար» կոչվող հանդամասում ապօրինի որսացել են 3 եղնիկ։ Եղնիկները գրանցված են եղել Կարմիր գրքում, իսկ ոստիկանները հայտնաբերել են նաև որսագողերի զենքերը, որով կատարել են իրենց սև գործը։

Ոստիկաննրը հայտնաբերել են նաև որսագողերի կողմից կատարված տեսանյութը, որը նկարել էին նրանք՝ եղնիկներին սպանելուց հետո։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում