Search
Close this search box.

«ՉԻ». Նոր շեֆին ուղեկցողը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ազգային ժողովի հերթական նիստում ձայների 63 կողմ, 30 դեմ հարաբերակցությամբ Հանրապետական պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընտրվեց Ազգային ժողովի պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «ՉԻ» հարցին՝ «Ինչ հարցեր կառանձնացնի հանձնաժողովի նորանշանակ նախագահը, որոնք առաջնահերթ քննարկման կարիք ունեն», Կոստանյանը կարճ պատասխանեց. «Կախված է օրակարգից, ժամանակը ցույց կտա»: Նշենք, որ ողջ ընթացքում նոր շեֆին ուղեկցում էր Պետա-իրավական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը»:

Մանրամասը` թերթի այսօրվա համարում: